Ազգային Ժողովի նախագահին առաջարկվել է 2013թ. Հունիսի 18-ին ժամը 12:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան: Այս մասին որոշվել է Կառավարության այսօրվա նիստում:
Օրակարգում ներառված է 19 կետ, այդ թվում` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և այլ նախաձեռնություններ: