<<Բիզնես Ելակետ>> հաղորդման հյուրը <<Պարկ գրուպ>> ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Նուշիկյանն է։

Կրթությունը

13 տարի սովորել եմ Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում, այնուհետև մեկնել եմ Թաիլանդ, ուսումս շարունակել եմ այնտեղ, հետո մեկնել եմ Անգլիա՝ <>-ի համալսարան: Մասնագիտությամբ տնտեսագետ եմ:
Մասնագիտությունը որքանո՞վ է օգնում բիզնեսին:
Տնտեսագետ լինելը, համենայն դեպս, ինձ օգնել է, որովհետև ձեռք եմ բերել վերլուծական հմտություններ:

Ի՞նչ խնդիրների կարող է բախվել երիտասարդ բիզնեսմենը:
Բիզնեսն այնպիսի բան է, որ ընթացքում լինում են խնդիրներ, առաջանում են ինչ-որ միջադեպեր, բայց երբ մարդիկ ազնիվ են իրար հետ, խնդիրներ հեշտությամբ կարող են լինել:
Ինչպե՞ս և ե՞րբ ծնվեց <<Երևան պարկ>> նախագծի գաղափարը:
<<Երևան պարկ>> նախագծի գաղափարը ծնվեց երկու տարի առաջ:

Ո՞րն է նախագծի նպատակը:

Ինձ համար նպատակը բաժանվում է երկու խմբի.

1.Թվերն արդեն բարձաձայնվել են 22 միլիոն ներդրում, 350 աշխատատեղ:

2.Մեր ավելի մեծ նպատակը , մի կողմ կոմերցիոնից,մեր ժողովրդի համար է: Զբոսաշրջիկները կգան, կուրախանան, տեղ կունենան հանգստանալու, մեկ օր ավելի Երևանում անցկացնելու, բայց այս պարկը հայելի է, մեր ազգի համար է:Որպեսզի մարդիկ լինեն ավելի երջանիկ և միասնական:
Ինչո՞վ է տարբերվելու <<Երևան պարկ>>-ը տարածաշրջանի այլ պարկերից:
Մերը լինելու է թեմատիկ պարկ: Մեր պարկը առաջնահերթ լինելու է պարկ, այսինքն՝ լինելու են բազմազան ծառեր, շատ կանաչ տարածքներ, պարող շատրվաններ: Լինելու են դեկորացիաներ ,լինելու է հերոս, հերոսն ունենալու է ընկերներ, որոնք իրար հետ կապված են լինելու ինչ-որ հետաքրքիր պատմությամբ: Քանի որ մեր տարածքը հիմնականում ամայի է, մեր եղած ծառերն ու կանաչապատ տարածքները փորձելու ենք միանշանակ ավելացնել:

Ի՞նչ կտա հասարակությանը <<Երևան պարկ>>-ը:

Ես Գերմանիայում անծանոթների հետ նստել էի շատ էքստրիմ կարուսել, 2 րոպե հետո ես այդ մարդկանց հետ հոգեպես մտերմացել էի: Կարծես դժվարության միջով իրար հետ անցած լինեինք: <<Երևան պարկ>>-ը կլինի այնպիսի վայր, որտեղ մարդիկ գալիս են և միասին ինչ-որ հետաքրքիր էմոցիաներ են ապրում:

Ե՞րբ կսկսվեն նախագիծն իրականացնելու աշխատանքները:

Ծրագրի մեկնարկն արդեն տրված է: Հունվարին արդեն կառավարությունը հաստատեց մեր ծրագիրը :Հուսով եմ՝ այս տարի արդեն կսկսենք շինարարական աշխատանքները:

Որտե՞ղ է գտնվելու <<Երևան պարկ>>-ը:

Պարկն ընտրված է: Գտնվում է Մոնթե Մելքոնյանի պողոտայում:
Որպես երիտասարդ գործարար՝ ավագ գործարարների խորհրդի կարիքը զգու՞մ եք:

Միանշանակ զգում եմ: Ինձ վրա շատ դրական ազդեցություն ունեցել է իմ հայրը, ում հետ ես ամեն օր աշխատում եմ: Անձնականը և գործնականը իրար հետ չենք խառնում: Իրենց խորհուրդները միանշանակ պետք են ինձ և երիտասարդ այլ գործարարների:
Ձեր խորհուրդը սկսնակ, երիտասարդ գործարարներին:
Եթե ինչ-որ մի բան անում եք այս տարիքում, հիմա, պետք է սիրենք մեր գործը: Ես սիրում եմ, որ մարդ ինքն իր գործից հասկանում է, և երբ ամեն մարդ կենտրոնացած է իր գործի վրա: