Պաշտպանության նախարարությունը առարկություն է ներկայացրել զորացրված զինծառայող Ռազմիկ Պետրոսյանի ներկայացրած հայցի դեմ, որն այժմ քննվում է Վարչական դատարանում: Այս մասին NEWS.am-ին հետ զրույցում ասաց Ռազմիկ Պետրոսյանի փաստաբան Աշխեն Դաշյանը:
Նշենք, որ զորացրված Ռազմիկ Պետրոսյանը Վարչական դատարան հայցը ներկայացրել էր դեկտեմբերի 5-ին՝ ՊՆ-ից պահանջելով զինգրքույկում համապատասխան գրառում կատարել ապրիլյան պատերազմի մարտական գործողություններին մասնակցելու մասին։
Փաստաբանի կարծիքով ՊՆ ներկայացրած առարկությունները որեւէ հստակ հիմնավորում չունեն եւ «ծիծաղելի» են:
«Իրենք նշում, են գործողության կատարման հայցով ենք դիմել, մենք պիտի ապացուցենք, որ Ռազմիկ Պետրոսյանը մասնակցել է ռազմական գործողություններին: Տեսականորեն չի կարող այդպիսի ապացույց գոյություն ունենա, որ մարտի դաշտում ինչ-որ գործողություն կատարելիս զինվորը կարողանա ինչ-որ ապացույց ներկայացնել, այսինքն` աբսուրդ է, որ նման ապացույց կարողանա զինվորը ներկայացնել: Եւ ՊՆ ներկայացրած երկրորդ աբսուրդային առարկությունն այն է, որ ինչ վերաբերում է հայցվորի այն պնդմանը, որ ինքն ականատես է եղել ամբողջ մարտին, կամ կիրառել է իրեն ամրակցված զենքը դեռեւս չի նշանակում, որ վերջինս մասնակցել է մարտական գործողություններին, ու նշվում է, որ զենքը կարելի է օգտագործել նաեւ մարտական հերթապահության ժամանակ: Սա բացարձակ աբսուրդի ժանրից է, այսինքն իրենք ընդունում են այն փաստը, որ զինվորը է կիրառել զենքը, ականատես է եղել մարտին, բայց դա դեռ չի նշանակում գործողություն կատարել: Այս դեպքում հարց է առաջանում` այլապես ինչ ձեւով կարելի է ապացուցել այդ փաստը: Իմ կարծիքով` ոչ մի զինվոր մարտի չի գնում տեսագրության, կամ ձայնագրության սարքերով` մտածելով, որ հետո ՊՆ-ն կարող է կասկածի տակ դնել իր մասնակցությունը»,-ասաց պաշտպանը:
Պն ներկայացրած հաջորդ առարկությունը, ըստ փաստաբանի, վերաբերում է նրան, որ մարտական հերթապահությունը եւ մարտական գործողությունը տարբեր բաներ են եւ Ռազմիկ Պետրոսյանը միայն մարտական հերթապահություն է իրականացրել. «Այդ դեպքում հարց է առաջանում, ինչու է Ռազմիկ Պետրոսյանի մարտական հերթապահությունը 15 օրվա փոխարեն 3 ամիս մնացել դիրքերում` մինչեւ զորացրվել: Այսինքն եթե չկար մարտ, զինվորը իրավունք չուներ այդքան երկար մնար դիրքերում, այսինքն` եղել է մարտ, եղել է առաջադրանք, որ այդքան երկար մնացել է դիրքերում»:
Պաշտպանը հավելեց, որ եթե տեսականորեն իրենք ընդունեն, որ գործողության չի մասնակցել, բայց Ապրիլյան քառօրյայի օրերին լինել դիրքերում, դա ավտոմատ համարվում է արդեն մասնակցություն եւ դա նաեւ սահմանվում է Ժնեւի կոնվենցիայով:
Փաստաբանը նշեց, որ ՊՆ-ն նաեւ չի պատասխանել իրենց այն հարցադրմանը, թե ինչու է Ռազմիկ Պետրոսյանը 3 ամիս շարունակ մարտական հերթապահություն կատարել, թե ռազմական գործողությունների չի մասնակցել:
Նշենք, որ Ռազմիկ Պետրոսյանը որեւէ արտոնությունից չի ցանկանում օգտվել, քանի որ գտնվում է արտերկրում, ուղղակի ցանկանում է վերականգնել իր իրավունքները եւ արդարությունը:
Նյութի աղբյուրը՝ NEWS.am



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					