Երեւանում մարտի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19։00-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի «Մուլտի Լեոն» բենզալցակայանի դիմաց բախվել են 40-ամյա Գուրգեն Ս.-ի վարած Toyota Land Cruiser մակնիշի 08 OP 008 համարանիշի եւ 32-ամյա Էրիկ Պ.-ի վարած Volkswagen մակնիշի 35 NZ 442 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Volkswagen-ի ուղեւոր 39-ամյա Վալեր Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն։
Աղբյուրի տվյալներով, Volkswagen-ի վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում:
Toyota Land Cruiser-ի վարորդը նույնպես ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ վիճակում։
Volkswagen-ի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկToyota Land Cruiser-ն էլ պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հորը՝ Նիկոլայ Ծառուկյանին, ով այդ պահին ավտոմեքենայում չի եղել: