Fithacker.ru կայքը գրում է, որ այս բաղադրատոմսը կարող է օգտագործվել՝ որպես բնական լուծողական միջոց, որը կօգնի մաքրել աղիներն ու ազատվել ավելորդ հեղուկից։
Բաղադրիչներ.
• 1 բաժակ սև սալոր
• 1 բաժակ արմավ
• 5 բաժակ եռացած ջուր։
Պատրաստման եղանակը։ Կտրատեք արմավն ու սև սալորը, ավելացրեք ջուրը։ Դրեք կրակի վրա և թողեք այնքան, մինչև ստանաք միասեռ խառնուրդ։ Ճիշտ պատրաստելու դեպքում կստանաք մոտ 20 ճաշի գդալ։ Այն կարող եք ավելացնել նախաճաշին՝ յոգուրտին, վարսակի փաթիլներին, օգտագործել տոսի հացի հետ և այլն։
Կարևոր է։ Հաշվի առեք, որ որոշ դեպքերում փորկապությունը կարող է վկայել առողջական լուրջ խնդիրների առկայության մասին։ Այդ դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը՝ ախտորոշման և հետագա բուժման համար։
Նյութի աղբյուրը՝ 168.am