Արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգ հետազոտության կարևոր հասկացությունները և բջջաբանական հետազոտության առանձնահատկությունները.

Ինչպես ցանկացած հիվանդություն այնպես էլ արգանդի պարանոցի քաղցկեղը առավել հեշտ է կանխարգելել քան հետագայում բուժել, առավե ևս արդեն իսկ առաջացած և արմատավորված հիվանդությունը: Արգանդի պարանոցի քաղցկեղը դասվում է վիրուսային ծագումնաբանության հիվանդությունների շարքին:

Կան առանձին բժշկական կազմակերպություններ, որոնք արգանդի պարանոցի քաղցկեղը դասում են նաև սեռավարակների շարքին, ինչ խոսք արգանդի պարանոցի քաղցկեղի ծագումն արդեն իսկ հաստատված է ՀԱԿ-ի կողմից և ապացուցված է նրա առաջացման`վիրուսային տեսությունը: Վիրուսային ընթացքով հիվանդությունը դասվում է քաղցկեղային հիվանդությունների շարքին մի պարզ պատճառով` մարդու պապիլոմա վիրուսի կողմից ախտահարված արգանդի պարանոցի միաշերտ տափակ էպիթելային բջիջները կենսաբանական ապոպտոզի չեն ենթարկվում, այսինքն որպես բոլոր քաղցկեղային հիվանդությունների օրենք նաև այս դեպքում գործում է այն հասկացությունը, որ քաղցկեղային բջիջները չեն մահանում, փոխարենը անընդհատ զարգանում են և մեծացնում իրենց ախտահարման օջախները, ճնշելով հարակից օրգաններին: Ուրախությամբ կարելի է փաստել այն, որ արգանդի պարանոցի քաղցկեղը ի տարբերություն քաղցկեղային այլ հիվանդության հնարավոր է շատ հեշտությամբ կանխարգելել և նույնիսկ առաջացման առաջին երկու ընթացքային մակարդակներում լիարժեք բուժել: Արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելումը իրենից ներկայացնում է սովորական գինեկոլոգիական զննում, որի արդյունքում արգանդի պարանոցի լորձաթաղանթային բջջանքից վերցվում է քսուկ և հետազոտվում մանրադիտակի տակ:

Այս դյուրին սակայն չափազանց կարևոր հետազոտությունը կոչվում է ՊԱՊ սքրինինգ թեստավորում, որը այսօր արդիական և կիրառելի է աշխարհի շուրջ 80 երկրներում, ինչպես նաև ՀՀ-ում: 2015 թվականից ՀՀ առողջապահության նախարարությունը որդեգրեց մի սքրինինգ ծրագիր, որը ներառում է առողջապահական առանցքային հիմնախնդիրները: Այսօր ՀՀ ԱՆ առաջնային օղակի բուժ հաստատություններում` քաղաքային պոլիկլինիկաներում և գյուղական ամբուլատորիաներում ԱՆՎՃԱՐ հիմունքներով կարելի է անցնել ՊԱՊ թեստավորում: ՊԱՊ թեստավորում կարող են անցնել 30-68 տարեկան կանայք, իրենց տեղամասային բուժ հիմնարկում:

Այն կանայք ովքեր երբևիցե չեն ունեցել սեռական հարաբերություններ կարող են հանգիստ շարունակել իրենց առօրյա կյանքը առանց մտավախության` իրենք չեն կարող լինել վարակված:

Ի՞նչ է իրենից ներկայացնում արգանդի պարանոցի նախաքաղցկեղը.

Արգանդի պարանոցի նախաքաղցկեղը ռիսկային և ախտաբանական վիճակ է, որը միտում ունի վերածվելու քաղցկեղի: Վերջիններս չունեն ախտահարման ուրվագիծ և օջախ` փոխորենը ունեն լավ արտահայտված ատիպիկ (տարօրինակ) ծագումնաբանություն, որը բնութագրական չէ արգանդի պարանոցի էպիթելային բջիջներին:

Արգանդի պարանոցի նախաքաղցկեղ են համարվում`

- Դիսպլազիաները

- Սրածայր կոնդիլոմաները,

- Կարցինոմաները և այլն:

Արգանդի պարանոցի նախաքաղցկեղից քաղցկեղի վերածումը տևում է մոտ 5-7 տարի: Այս փաստը թույլ է տալիս կանխել արգանդի պարանոցի քաղցկեղը հեշտ և արդիական ՊԱՊ սքրինինգի միջոցով:

Արդյո՞ք կան բարենպաստ օրեր արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգ հետազոտության անցկացման համար.

Որպես այդպիսին չկա հստակ ժամանակագրական ուղորդում կամ նշագիծ որին պարտադիր է հետևել, սակայն ՊԱՊ սքրինինգի համար առավել բարենպաստ է համարվում մենստրուատիվ (դաշտանային) ցիկլի 13-14-15 րդ օրերը, քանի որ այս օրերում արյան հոսքը և լորձաթաղանթը կանոնավորված է:

Արդյո՞ք հնարավոր է մինջ սքրինինգ հետազոտությունը ապրել սեռական կյանքով.

Մինչ հետազոտությունը 24 ժամվա ընթացքում անհրաժեշտ է ոչ միայն չզբաղվել սեռական ակտով, այլ նաև չօգտագործել հակաբեղմնավորիչներ կամ ներհեշտոցային մոմիկներ, լուբրիկատներ:

Վերջիններս իրենցից ներկայացնում են քիմիական միջոցներ, որոնք լուծվելով լորձաթաղանթի լորձային մակարդակում ստեղծում են ծածկույթային շերտ, որը հետագա սքրինինգը դժվարեցնում է և արհեստականորեն կեղծում բջջաբանական հետազոտության արդյունքները: