Լոնդոնի «Չելսին» պատրաստվում է ևս մեկ անգամ իտալական «Նապոլիի» հարձակվող Էդիսոն Կավանիի գնելու փորձ կատարել, հաղորդում է CNN-ը:
Այս անգամ «ազնվականները» պատրաստ են 50 մլն եվրո վճարել Կավանիի համար:
Նախորդ անգամ իտալական ակումբը պատրաստ էր 40 մլն եվրո վճարել ուրուգվայցու տրանսֆերի դիմաց:
Հավելենք, որ Կավանիի պայմանագրում վերջինիս հրաժարագինը սահմանված է 63 մլն եվրոյի չափով: