Սյունիքի մարզի Կապան քաղաքում այսօր՝ մարտի 7-ին, 9-ամյա երեխան ընկել է Ողջի գետը: Երեխային հրշեջ-փրկարարները կարողացել են դուրս բերել գետից եւ տեղափոխել են Կապան բժշկական կենտրոն: Հիվանդանոցի տնօրեն Կարեն Մելքոնյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ երեխայի վիճակը գնահատվում է միջին ծանրության, նա ունի կոտրվածքներ, այս պահին գտնվում է Վնասվածքաբանության բաժանմունքում: