Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմար դա Սիլվան հայտարարել է, որ ցանկանում է ընկերանալ «Միլանի» և Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելիի հետ:
«Բալոտելին հիանալի տղա և լավ ֆուտբոլիստ է: Ինձ համար մեճ հաճույք է հեռուստացույցով հետևել նրա խաղին: Հուսով եմ, որ մենք կարող ենք շփում հաստատել մեր ազգային հավաքականների խաղերի ժամանակ: Ցանկանում եմ ընկերանալ նրա հետ»- բրազիլացու խոսքերն է մեջբերում Football Italia-ն: