Ինքնուկ հաղորդաշարի հյուրն է դերասան Անդրանիկ Հարությունյանը։Մանկության երազանք-Միանշանակ, երազանքս եղել է այն ինչ, որ հիմա կամ։ Ինչու երազանք դարձավ դերասան դառնալը, ասեմ, նախ կուռք հանդիսացավ Մհեր Մկրտչյանը ու այդ տարիներին, 6-7 տարեկան գիտակից տարիքում, նայում էի «Մենք ենք մեր սարերը» ֆիլմը, Ռեվազը, որ ոչխարներին լողացնում է, ես այդ ժամանակ գիտեի, որ ոչխարներն էլ են դերասաններ, այսինքն, ինչ-որ բաներ էին հագնում ու քայլում էին ու միշտ ծնողներիս հարցնում էի, որ ոչխարներն էլ են դերասան, թե՝ ոչ, որովհետև այդ թվականի ոչխարները հիմիկվա դերասաններից լավ էին խաղում։ Մեծացա ու ասացի ինչո՞ւ չէ, ես ոչխարներից լավ կարամ խաղալ ու ստիպված՝ դարձա , ստիպված չի՝ երազանքս կատարվեց դարձա դերասան , ոչխարից մի քիչ լավ եմ խաղում։
Առաջին բառը, որ արթնանալուց հետո ասում եք;
-Մի հատ կոֆե բերեք, ու քանի տարիա բերում են։
Աչքերը բացելուն պես առաջին բանը, որ ցանկանում եք անել։
-Եթերով ասելու չի, միանշանակ ամբողջ գիշեր կուտակվում է ու առավոտյան ստիպված տենց...
Ի՞նչ եք սիրում նախաճաշին ուտել
-Նախաճաշին խմում եմ թեյ, հաց, կարագ, մեղր, մենք հարուստ ենք էլի, ունենք ետ ամեն ինչը։
Իսկ, առհասարակ, ի՞նչ եք սիրում ուտել
-Սիրելի ուտելիքներց կարտոֆիլի ժարիտն է, մսերից շատ սիրում եմ հավի միսը, լոլիկով ձվածեղ եմ սիրում, կարճ ասած, բացի աջաբսանդալից ամեն ինչ սիրում եմ՝ քարից փափուկ։
Ինչպիսի՞ն էր Անդրանիկը դպրոցում
-Չարաճճի, ինչպես երևի թե բոլոր տղաները։ Դպրոցի տնօրենը Գալուստն էր Սահակյան։ Ասաց ՝դու շատ չարաճճի երեխա ես մեծանալու ու դու մեծանալու ես։ Գալուստը ասեց ու այդպես մեծացա, մեծացա ու այդ ընթացքում չարաճճիություններ եմ արել, դպրոցում պատուհաններ կոտրել հետո ծնողներիս էին կանչում բողոքում և այլն բայց ասեմ, որ ինձ սիրել են բոլոր ուսուցիչները, միայն ֆիզկուլտուրայիս ուսուցչուհին չէր սիրում ինձ, ավելին ասեմ, մի անգամ ինձ ծեծեց յուբկայով, ձևերն արեցի, տեսավ ու յուբկայով նենց ծեծեց ինձ ու հաջորդ օրը ասեց բախտդ բերեց սպորտային համազգեստով չէի։ Ես պատկերացնում եմ, եթե սպորտային համազգեստով լիներ , ես հիմա չէի լինի, ինձ թվում է։
Ամենատպավորիչ արկածը
-Դպրոցի պատ ենք ջարդել, հիշում եմ դասարանի ամենանիհար ու ամենապուճուր երեխան ես էի , դասընկերներիս մեջ «Ճուտ» էին ասում ինձ , ապակիներից այն կողմ ճաղերը որ կա, ես այդ ճաղերի արանքով դասից փախնում էի։
Վայր, որտեղ հանգստանում եք
-Իմ ծննդավայրը՝ Դիլիջան։ Ամենա-ամենա տեղն է, որտեղ, որ եթե բնակարան չունենամ երբեք չէի կարողանա հանգստանալ, որովհետև ճիշտ կլինի այդ դեպքում գնալ Կաբուլետի հանգստանամ, որորվհետև էժան է էնտեղ, իսկ Դիլիջան քանի որ տուն ունեմ, գնում եմ էնտեղ՝ խելոք իմ համար հանգստանում եմ։
Ինչի՞ց եք ջղայնանում
-Շատ բաներ կան, սկսած երևի քաղաքի խցանումներից, մուրացկաններն են շատ, ներվայնանալու է շատ, չգիտեմ ում մեղադրեմ, նաև մենք ենք մեղավոր, մեզ պետք է մեղադրենք դրանում։