Դաշտանադադարի սկսելուն բոլոր կանայք տարբեր կերպ են վերաբերվում: Մի մասն այն հանգիստ է ընդունում, ուրիշների մոտ վախ ու խուճապ է սկսվում, երրորդները համարում են, որ դաշտանադադարի սկսվելուն պես կյանքն ավարտվում է: Կանանց այս վերջին կատեգորիան այսպիսի մտածմունքներով կարող է ինքն իրեն հասցնել նյարդային քայքայման:

Իսկապես դաշտանադադարին բնորոշ են բավականաչափ տհաճ նշաններ, որոնց հայտնվելն օրգանիզմի անխուսափելի հորմոնալ վերափոխման հետ է կապված: Բայց եթե դու դրանք ժամանակին հայտնաբերես, կարող ես դաշտանադադարը հետաձգել և թեթևացնել դրա ընթացքը:


Օրգանիզմում կլիմակտերիկ փոփոխությունները տևում են մի քանի տարի և բաժանվում հետևյալ փուլերի՝

Նախադաշտանադադար
Դաշտանադադար
Հետդաշտանադադար
Դաշտանադադարի սկսվելը շատ անհատական պրոցես է և կախված է շատ գործոններից, այնպիսի, ինչպիսիք են հղիությունների ու հղիությունների արհեստական ընդհատումների քանակները, վատ սովորությունների առկայությունը և անգամ հոգեբանական տրամադրվածությունը: Վաղ դաշտանադադարը սկսվում է մինչև 40 տարեկանը, ուշը՝ 55-ից հետո:

Դաշտանադադարի առաջին նշանները

Անքնություն: Կպչուն մտքերով և որոշակի խնդիրների վրա կենտրոնացմամբ ուղեկցվող՝ քնելու ցանկության բացակայություն կամ դրա անհնարինություն:
Սրտխփոց: Դրա հանկարծակի հաճախացումը:
Վերջույթների թմրածություն, կրծքավանդակում ճնշվածության զգացողություն: Պատճառն արյան շրջանառության խանգարումն է:
Տագնապի զգացողություն: Դրա հաճախակի զգացողություն, անհանգստություններ, գրգռված, նյարդային վիճակ և տրամադրության կտրուկ անկումներ:
Լորձաթաղանթների չորություն: Դրանց թվին են պատկանում աչքերի, բերանի խոռոչի, հեշտոցի չորությունը:
Փոփոխություններ կազմվածքում: Մարմինը սկսում է կորցնել կանացիությունը:
Մարմնի ջերմաստիճանը, դրա էական տատանումները: Հիշիր տխրահռչակ վառվելու զգացողության մասին:
Եթե դու քեզ մոտ այդ սիմպտոմները նկատել ես, նշանակում է՝ մարմինդ ահազանգում է ձվարանների ու մոտեցող հորմոնալ վերափոխման ֆունկցիաների դանդաղեցման մասին: Ցավոք, այս փուլից հետո կանացի օրգանիզմը սկսում է շեշտակի ծերանալ:

Այս նշանների ի հայտ գալուն պես արագ դիմիր գինեկոլոգին: Նա քեզ համար կընտրի համապատասխան հակաբեղմնավորիչ միջոցներ հնարավոր հղիությունը բացառելու համար ու խորհուրդ կտա հորմոնալ թերապիա, ինչը թույլ կտա օրգանիզմդ անհրաժեշտ հավասարակշռության մեջ պահել:

Պետք չէ վախենալ: Հորմոնալ թերապիան ստուգված ու իսկապես օգտակար մեթոդ է: Օրգանիզմը կստանա անհրաժեշտ քանակությամբ էստրոգեններ, ինչը կբարելավի քո հորմոնալ ֆոնը և ընդհանուր ինքնազգացողությունը: Քո օրգանիզմը դրսից ստանում է այն, ինչն այն արդեն ինքն ինքնուրույն չի կարող սինթեզել:

Բուսական հիմքով ոչ հորմոնալ միջոցները հորմոնալ թերապիայի արժանի փոխարինողներ են: Այդ միջոցների թվին են պատկանում ֆիտոէստրոգեններով, վիտամիններով ու հանքանյութային կոմպլեքսով հարուստ, կենսաբանորեն ակտիվ հավելումները: Մի խուսափիր բարձրորակ բժշկական օգնության դիմել: Քո օրգանիզմի համար այդ անհանգիստ շրջանում ավելի լավ է գտնվել այն մարդու հսկողության ներքո, ով հաստատ գիտի, թե ինչ պետք է անել:

Որպես ֆիտոէստրոգենների լրացուցիչ աղբյուր՝ կարելի է ընտրել մթերքներ, որոնք հարուստ են հետևյալ բուսական միացություններով՝

հացահատիկային մշակաբույսեր և ընդեղեն՝ ոսպ, սոյա, կտավատի սերմեր, գարի
բանջարեղեն և մրգեր՝ խնձոր, նուռ, գազար
խմիչքներ՝ գարեջուր, բուրբոն:

Նյութի աղբյուրը՝ 168.am