Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում մարտի 14-ին կկայանան 2 պատասխան խաղեր։
Կատալոնական «Բարսելոնան» կընդունի Լոնդոնի «Չելսիին», իսկ Մյունխենի «Բավարիան» Ստամբուլում ուժերը կչափի թուրքական «Բեշիկթաշի» հետ։
Առաջին խաղում «Բավարիան» հաղթել է 5։0 հաշվով, իսկ «Բարսելոնան» ու «Չելսին» բաժանվել են խաղաղությամբ՝ 1։1։
Օրվա 2 խաղերն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23։45-ին։
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղեր
«Բարսելոնա» (Իսպանիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 23։45 (առաջին խաղ՝ 1։1)
«Բեշիկթաշ» (Թուրքիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 23։45 (առաջին խաղ՝ 0։5)