«Ժողովուրդ»-ը գրում է. «Հունիսի 1-ին Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան բակում տեղի ունեցած արյունալի սպանությունից անցել է 14 օր, սակայն հանրության լայն շերտերի համար պարզ չէ ամենագլխավոր հարցի պատասխանը. ի՞նչն է եղել այդ արյունալի երեկոյի դրդապատճառը: Սուրեն Խաչատրյանը ու նրա տիկինը շարունակ պնդում են, որ հարձակում է եղել իրենց տան վրա, սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը չի շտապում բացահայտումներ անել՝ սպասելով գործի քննության ավարտին: Քննություն իրականցնող ՊՆ քննչական ծառայությունն էլ՝ ի դեմս վերահսկող զինդատախազ Գևորգ Կոստանյանի, հայտարարեց, որ մարզպետը տեղյակ չի եղել միջադեպից: Հետաքրքիր է՝ այդ դպքում ինչո՞ւ էին Բուդաղյան եղբայրները զինված հարձակում գործել Խաչատրյանի տան վրա: Ի դեպ, մինչ օրս պարզ չէ նաև, թե այս պատմության հետ ի վերջո, ինչ կապ ունի Արցախի նախագահ Բակո Սահակյանը»:
Ի՞նչ կապ ունի Բակո Սահակյանը Գորիսի միջադեպի հետ
