Հարբած Օլգա Բուովան գնացքի մեջ խայտառակվել է: Ինչպես հայտնում է «Դնին», Օլգա Բուզովան գնացքի մեջ աղմկել է Հեռավոր Արեւելքում համերգային շրջագայության ժամանակ:
«Դոմ 2»-ի վարողը վերջերս է վերադարձել Հեռավոր Արեւելքում շրջագայությունից, որտեղ աստղի այցելած քաղաքների թվում էին Բլագովեշչենսկը, Վլադիվոստոկը եւ Խաբարովսկը: Դրանից բացի, Օլգան ստիպված էր չեղյալ համարել Յուժնո-Սախալինսկում իր ելույթը եղանակային վատ պայմանների պատճառով:
Օլգայի համար ճանապարհորդությունը չարաբաստիկ դարձավ: Ելույթներից մեկի ժամանակ նա վնասեց իրեն պարաքայլ կատարելիս: Ուժերը հաշվի չառնելով՝ նա ոլորեց ծունկը: Սակայն աստղի անհաջողությունները սրանով չավարտվեցին:
Տեղեկությունների համաձայն՝ Օլգան մի քաղաքից մյուսը մեկնելիս գնացքի մեջ գարշելի «համերգ» է տվել: Հարբած աստղը վագոն-ռեստորանում իրեն այնքան հանդուգն է պահել, որ ուղղակի ստիպված են եղել իր կուպե արտաքսել: Նա այնտեղ է գնացել իր թիմով շրջապատված՝ նախապես հետը ալկոհոլ վերցնելով: