Թերթի տեղեկացմամբ` ռուս իրավապահները դեռևս չեն բացահայտել «ԲԱՄՕ»-ի սեփականատեր Հովիկ Մուրադյանի սպանության պատճառները և անգամ տրամաբանական վարկածներ չեն շրջանառվում:

Թղթակիցը զրուցել է սպանված Հ.Մուրադյանի քրոջ որդու հետ` Գեղարքունիքի մարզի Ծովասար համայնքի ղեկավար Արտաշես Մխիթարյանի հետ, ով հայտնել է, որ ոչնչից տեղյակ չէ:

Սակայն հարազատներից մեկը, ու անունը թերթը չի նշում, տարակուսանք է հայտնել, թե լինելով գործարար, ապրելով Ռուսաստանում` ո՞վ թշնամիներ չի ունենա:

«Հայտնի է, որ վերջին շրջանում «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր եղբայրները` Բորիս, Հարություն, Մուրադ և Հովհաննես Մուրադյանները, ֆինանսական լուրջ խնդիրներ ունեին Հայաստանում:

ՀՀ ՊԵԿ-ի տրամադրած տեղեկությունների համաձայն` «ԲԱՄՕ» ընկերությունը` ի դեմս «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի, 2008թ.վականից պետությանը պարտք է մնացել 3մլն. դրամ, իսկ սոցվճարների մասով` 27մլն.:

2009թ. Հայաստանին հատկացված հայտնի 500մլն. դոլար ռուսական վարկից ավելի քան 50մլն. դոլար է տրամադրվել «ԲԱՄՕ»-ի սեփականատերերին»,- գրում է թերթը: