Ռուսաստանի գործող նախագահի օգտին քվեարկած ընտրողների թիվը գերազանցել են 75 տոկոսը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների 50 տոկոսն ամփոփելուց հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների՝ Պուտինի օգտին է քվեարկել 21,9 մլն մարդ, որը կազմում է ձայների 75,01 տոկոսը։
Կոմունիստական կուսակցության թեկնածու Պավել Գրուդինինը տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների 50 տոկոսի ամփոփումից հետո զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ձայների 13,39 տոկոսով, իսկ երրորդ տեղում Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին է՝ ձայների 6,34 տոկոսով։