Մարտի 18-ին, ժամը 16:22-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Եղվարդի խճուղում գտնվող «Բադեն-Բադեն» հյուրանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Infiniti FX35» մակնիշի 69 PP 666 (վարորդ` 1985 թ. ծնված Լ. Հ.) եւ «Mercedes C160» մակնիշի 33 VV 511 (վարորդ` 1984 թ. ծնված Գ. Ս.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes C160» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարունակությունը պարպվել է, իսկ տուժածներ՝ Լ. Հ.-ը, Գ. Ս.-ը եւ «Mercedes C160» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր՝ 2000 թ. ծնված Լ. Ա.-ը հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Mercedes-ը վարել է 35-ամյա Գարիկ Սեփխանյանը, Infiniti-ն վարել է 34-ամյա Լենդրուշ Հակոբյանը:
Վթարի հետեւանքով Mercedes-ի վարորդ Գ. Սեփխանյանին, Infinti-ի վարորդ Լ. Հակոբյանին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով, Գարիկ Սեփխանյանը հայտնի է «Ֆուլ հաուս» սերիալից, որպես «Բարմեն Ռուբո»: