Տավուշի մարզի պաշտպանական դիրքերից մեկում նախօրեին ժամկետային զինծառայող է հրազենային վիրավորում ստացել:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ զինծառայողը տեղափոխվել է Երեւան, գտնվում է հոսպիտալում, վիճակը կայուն է:
«Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց նա՝ առանց դեպքի հանգամանքները մանրամասնելու: