-Դեղատոմսերի խնդիր է նաև այն, որ մի դեղատոմսի վրա երկու դեղ է գրվում և երկրորդ խնդիրը՝ 15 օրվա բուժումը, հիվանդը չունի ամբողջ գումարը, ասենք 50,000 դրամ է, բայց ունի մի քանի օրվանը՝ 5 օրվանը, որը գուցե և կարող է գնել մինչև կստանա իր աշխատավարձը կամ գումարը կհայթայթի: Բայց փաստացի չի կարող ինքը այդպես անի, որովհետև ամբողջը պետք է գնի: Դա մեկ, երկրորդը՝ եթե մի դեղատանը կա մի դեղը, բայց չկա մյուս դեղը հնարավոր է դեղատոմսով մոտենալ մյուս դեղատուն և այնտեղ էլ լինի մի դեղը, մյուսը չլինի: Էստեղ մի քիչ սպառողի իրավունքի խախտումներ ա տեղի ունենում, էս դեպքում գոնե պետք է ապահովեն, որ պարտադիր դեղատներում լինեն այսինչ դեղերը կամ ինչպե՞ս են լուծում այս խնդիրները:
Գիտեք, հիմա ասեմ, նախ, որ մի դեղատոմսի վրա մի դեղ է գրվում դա բժշկի համար շատ մեծ բեռ է, որովհետև դա հավելյալ գրագրություն է և դա՝ այդ ժամանակը գնում է պացիենտին հատկացված ժամանակից և օրինակ հաջորդ պացիենտին, որ պետք է հատկացնեն այդ ժամանակից: Մենք գրում ենք երեք հատ դեղատոմս, օրինակի համար մեկի վրա հակաբիոտիկ, մեկի վրա օրինակ հակասնկային դեղ, երրորդի վրա կարող ա հակավիրուսային և երկու-երկու դեղերից դեռևս կարողանում ենք այսպես ասեմ երկու դեղ գրած տալ, բայց երբ արդեն բոլոր դեղերը արդեն մեծամասնությունը լինեն դեղատոմսով դա շատ մեծ խնդիր է լինելու:
Մանրամասներ՝ տեսանյութում;