Թուրքիայի Իգդիր նահանգի Թուզլուջայի շրջանի Աշաղը կոչվող թաղամասում որսորդական հրացանով սպանվել է և 2 երեխաների մայր Բ.Բակոյանը, ով ամուսնացած է եղել ազգությամբ թուրք Էվլիյա Գյումուշթեքինի հետ: Այս մասին գում է «Հայացք» թերթը

Թուրքական Star պարբերականի փոխանցմամբ` Էվլիյա Գյումուշթեքինի եղբայրը այգում ագռավների վրա կրակելու ժամանակ պատահաբար կրակել է Բ.Բակոյանի վրա, ով հիվանդանոցում մահացել է ստացած ծանր հրազենային վնասվածքից:

Էվլիյա Գյումուշթեքինի եղբայրը` Յուսուֆ Թեքինը, ոստիկաններին հայտնել է, որ պատահաբար է կրակել: