«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում լավ «փող քերելու» նոր միջոց են գտել. խոսքը Երեւան քաղաքի մուտքերի մոտ նոր ավտոլվացման կետերի մասին է կամ ժողովրդական լեզվով ասած՝ «կոպեկով մոյկաների»։
Բանն այն է, որ նախատեսված է այս տարվանից ընդունել իրավական ակտ, որով կարգելվի բեռնատարներին կեղտոտ վիճակում մայրաքաղաք մտնելը, դրանք պետք է լվացված լինեն, եւ դա հսկայական գումարների մուտք խոստացող բիզնես է։
Մեզ տեղեկություններ են հասել, որ արդեն տարածքների տրամադրումն ավարտված է, եւ մեր օլիգարխներից մեկը (անունը դեռ ճշտվում է) իրենով է արել այս եկամտաբեր բիզնեսը։
Ցավալի է, որ հասել են «կոպեկներին», իսկ թե ինչ պետք է անեն փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները՝ դժվար չէ կռահել. նրանք բռնել են սնանկացման ճամփան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: