Ջրհոս. փախչող սիրեկան
Պետք է Ջրհոսին սերը չափաբաժնով տալ՝ օրեցօր: Եթե արդեն երրորդ ժամադրության ժամանակ նրան ցուցադրեք ձեր սիրո ամբողջ օվկիանոսը, կփախչի: Լինելով Կենդանակերպի ամենաանորսալի նշաններից մեկը՝ նա նախընտրում է ապրել իր պայմաններով եւ անել՝ ինչ եւ երբ ուզում է: Եթե իրավիճակը չափազանց արագ է լրջանում, Ջրհոսն անհետանում է սիրելիի կյանքից: Եթե տեսնում է, որ իրեն կապում են, նա առանց ափսոսանքի խզում է կապերը:
Բանն այն չէ, որ նա ցանկանում է ամբողջ կյանքում մենակ մնալ: Պարզապես նա այնքան լուրջ է վերաբերվում հարաբերություններին, որ չի կարող երկարատեւ հարաբերություններ կառուցել առաջին իսկ պատահածի հետ:
Երկվորյակներ. անհանգիստ սեթեւեթող
Երկվորյակները պաշտում են ռոմանտիկան: Պարզապես նրանք դա ուզում են շատ մարդկանց հետ՝ միայն մեկին հավատարիմ մնալու փոխարեն: Դա չի նշանակում, որ նրանք դավաճան են: Պարզապես Երկվորյակները սիրում են հմայել եւ արժանանալ շրջապատի ուշադրությանը:
Եթե Երկվորյակին թույլ տաք ազատորեն հմայել բոլորին՝ առանց խանդելու, կզարմանաք, թե որքան դյուրին կլինի հարաբերություններ կառուցել: Պարզապես ոչ բոլորն են հաղթահարում այս խնդիրը:
Աղեղնավոր. վայրի գազան
Աղեղնավորները նախ եւ առաջ ուշադրություն են դարձնում արկածների ծարավին, ռոմանտիկ հարաբերություններին՝ նույնպես: Աղեղնավորին երջանիկ լինելու համար պետք են ճամփորդություններ, նորի բացահայտում, նոր մարդկանց հետ ծանոթություն: Երկարատեւ հարաբերությունները փոխզիջում եւ զոհողություններ են պահանջում, բայց դրանք չեն համընկնում Աղեղնավորի սկզբունքներին:
Բայց եթե Աղեղնավորը գտնի մեկին, որն անկախ է եւ ցանկանում է իրեն ուղեկցել տարատեսակ արկածներ որոնելիս, միշտ նրա կողքին կմնա: Աղեղնավորներն ուզում են գտնել իրենց կեսին, պարզապես հասկանում են, որ նա իրենց տանը նստած չի սպասում, այլ թափառում է ինչ-որ տեղ՝ հեռվում: