ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը,  անդրադառնալով  երեկ Աժ-ում Վերահսկիչ պալատի հաշվետվության ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի քննադատությանը, ասաց, որ այս երևույթը իշխանության մոտ նոր չէ, որովհետև  իշխանությունները այն տրռրամաբանությամբ են շարժվում, որ այս երկրում ամեն ինչ իրենցն է:

«Մոնոպոլիզացվել է ամեն ինչ, հիմա էլ քաղաքական դաշտն են մոնոպոլիզացնումՙ: Սա դարձրել են իրենց աշխատելաոճը, որ ավելի լավ է մենք բարձրաձայնենք մեր խնդիրները, որ ըննդիմությանը էլ տեղ չմնա քննադատելու: Իրենք փորձում են ներկայանալ թե՚ իշխանութուն, թե՚ ընդդիմություն», -իր խոսքում նշեց Ա. Ռոստոմյանը:

Վերջինս նշեց, որ եթե իշխանությունը խոսում է իր թույլ տված սխաՙլներից, հետևաբար պետք է քայլեր  ձեռնարկեն, որ դրանք շտկեն: «Լավ, ասեցիք, խոստովանեցիք, դե ապաշխարեք, մենակ խոստովանությունը չէ, դրանից հետո գալիս է ապաշխարության մասը, բա էդ ո՞վ պետքա անի: Սկսեք մի գործընթաց, որ մարդիկ տեսնեն, որ մաքրվում եք, զղջացեք ձեր արածների համար, հակառակ դեպքում խոստովանությունն առանց ապաշխարության, կոչվում է ցինիզմ»,-նշեց Ա. Ռուստամյանը: ԱԺ ՀՅԴ պատգամավորը իր խոսքում նշեց, որ երեկ ԱԺ նախագահի խիստ քննադատությունը հանցագործ աշխարհին բնորոշ էլեմենտներ են, որոնք մտնում են մեր վարք ու բարքի մեջ: Արմեն Ռուստամյանը այս ամենը մեկ բառով անվանեց ինքնախաբեություն: