ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հոեվհաննես Մարգարյանը խոսելով Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի` երեկվա ԱԺ-ում ներկայացրած մալուխի մասին, նշեց որ, ինքն առաջարկ ունի Իշխան Զաքարյանին:

Հիշեցնենք որ, երեկ Իշխան Զաքարյանը Ազգային Ժողով էր իր հետ բերել մալուխ` պատգամավորներին ցույց տալու համար, որ դա պատկան մարմինները 107 դրամի փոխարեն ձեռք են բերել 800-1000 դրամի սահմաներում:

«Այն մալուխը, որը ձեռք է բերվել 850-1000 դրամի սահմաններում, կարելի  է ասել, որ դա զանգվածային ալան-թալան է: Ես առաջարկեցի Իշխան Զաքարյանին, որ հաջորդ անգամ ԱԺ գալուց իր հետ բերի ձեռնաշղթա, քանի որ գործոն միջոցներ չի իրականացվում  մեղավորերի նկատմամբ: Այդ ձեռնաշղթան հնարավորություն կտա, այդ գնումներն իրկանացնող պատկան մարմիններին միանգամից այնտեղ ձերբակալենք», իր խոսքը եզրափակեց Հ. Մարգարյանը: