Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարտի 22-ին ստացավ Հայաստանի 2017թ․ լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։ Արարողությունը տեղի ունեցավ Ավանի ֆուտբոլային ակադեմիայում, որտեղ Հայաստանի ազգային հավաքականը հավաք է անցկացնում այս օրերին, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը։
Դեկտեմբերին Մխիթարյանը 8-րդ անգամ եւ 7-րդ տարին անընդմեջ ճանաչվել էր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Երկրորդ տեղը զբաղեցրել էր մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը, իսկ ռուսական «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը եզրափակել էր եռյակը։ Բարսեղյանը եւ Հարոյանը եւս ստացան մրցանակներ։
Հիշեցնենք, որ այս օրերին Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի կազմում պատրաստվում է Էստոնիայի (մարտի 24) եւ Լիտվայի (մարտի 27) դեմ Երեւանում կայանալիք ընկերական հանդիպումներին։