Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է բակային խաղերի կազմակերպիչ Դավիթ Պարյանը:
-Հին հայկական խաղերից ո՛ր խաղերն են, որ երեխաները մինչև հիմա խաղում են:
Երևի երկու տասնյակի կարգի խաղեր կան, որ խաղում են, միգուցե մի փոքր կսխալվեմ, կարող է երեք տասնյակը անցնի, բայց ինքս երբ ժամանակին սկսեցի հետաքրքրվել և նաև զբաղվել խաղերով, ինքս իմ համար պարզեցի, որ բավական ավելի շատ մեծ թիվ են կազմում էդ խաղերը՝ մասնավորապես գրականության մեջ գրի առնված խաղերը, 700-ից ավել խաղեր, իրենց տարատեսակներով՝ 2000 անցնում են:
-Այսօր իհարկե շատ են գեղեցիկ խաղերը համակարգչի շնորհիվ, բայց բակային խաղերը ունեին իրենց առավելությունը, նախ երեխաները իրենք էին հորինում, ստեղծագործում, հետո միասնության գաղափարը կար:
Ոչ միայն երեխաների մոտ, մեր իրականությունում տեսնում ենք նաև, թե մեծահասակները ինչպիսի, այսպես հետաքրքրություն են ցուցաբերում խաղերի նկատմամբ, հատկապես՝ սոցցանցերում տեղ գտած խաղերի, և ինչու չէ խաղեր կարող ենք համարել նաև մեծահասակների համար հետաքրքրություն վայելող ֆուտբոլի առաջնությունները, օլիմպիական խաղերի, ինչու չէ, բայց տեսականորեն հետաքրքրվելով այդ ակտիվ խաղերով, իրենք նախընտրում են ավելի պասիվ՝ տան պայմաններում խաղալ և մեր նման երկրում, որ արևի պակաս չունենք՝ վստահաբար կարող ենք նշել, ցավալի փաստ է արձանագրվում, որ երեխաների մոտ կա D վիտամինի պակաս, այսինքն՝ երեխաները դուրս չեն գալիս և բակում չեն խաղում, ինչպես ժամանակին մենք էինք դա անում:
Մանրամասները՝ տեսանյութում;