Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս, ակտիվ քննադատություններ լսեցինք նաև իշխանության ներկայացուցիչների կողմից: Այս ամենը ընդդիմության ներկայացուցիչները կածում են, որ շոու էր:
«Շուու էլ կա, պոպուլիզմ էլ կա: Համամիտ չեմ գնահատականների հետ, որ շոու է, բայց համամիտ եմ, որ պատասխանատվության շրջանակներում պետք է կարգավորենք ամեն ինչ: Ժողովուրդն ի դեմս պետական չինովնիկի պետք է զգա իր իրավունքների պաշտպանին: Մեզանում դրսևորված է, որ նույնիկ եթե ընդդիմությունից գալիս ես իշխանություն, հասարակության աչքում դառնում ես սրիկա, թալանչի, կոռուպցիայով զբաղվող անձնավորություն: Իսկ այս հոգեբանությունը պետք է կոտրենք»,-այսպես մեկնաբանեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Վերջինս նշեց, որ իրենք ընդդիմություն դառնալ չեն ցանկանում:
«Ընդդիմության աթոռի վրա աչք չունենք, դրա համար քաղաքական խնդիրներ կան, որն իր վրա պետք է վերցնի ընդդիմությունը, բայց ինչպես ասել եմ, կան ակտիվ քաղաքական գործիչներ ընդդիմությունում, բայց ինքը զրոյական դաշտից դուրս չի եկել: Իսկ երբ ասում եմ ընդդիմությունը զրո է, զրոն թիվ է, սպասում են տեսնեն զրոյից առաջ թվանշան կդնեն, թե հետո»,-նշեց Գալուստ Սահակյանը:
Լրագրողի այն դիտարկմանը, թե վարչապետը իր խոսքում նշեց, որ ընդդիմությունն էլ իր մեղավորության բաժինն ունի արտագաղթի հարցում, Գալուստ Սահակյանը պատասխանեց.
«Չէ, ընդդիմությունն ի՞նչ մեղավորություն ունի: Ընդդիմության դերն ենք մենք տանում: Ընդդիմությունը պետք է ներկայացներ, ականջալուր լիներ, բայց մենք անում ու շատ ճիշտ ենք անում»:
Խոսելով Վերահսկիչ պալատի հաշվետվության մասին, Գալուստ Սահակյանը նշեց, որ ՎՊ-ի հաշվետվությունը պետք է ի գիտություն ընդունենք, ոչ թե օրենք դարձնենք:
«Քննարկումներից նաև պարզվեց, որ այդ ըմբոստ, կիսաըմբոստ, վերացած, պոպուրիստ ու նման այլ խոսակցությունների համար ցավ եմ զգում: ՎՊ օրենքը երևի չէին կարդացել ու փորձում էին դատական ատյանի վերածել ԱԺ-ն»,-իր խոսքում նշեց գալուստ Սահակյանը: