«Անադոլու» պետական գործակալությունը հայտնում է, որ երկրի հյուսիում՝ Սինոպ քաղաքի զորավարժանում իրականացվել է հայր ենական արտադրության բալիստիկ հրթիռների թեսթային փորձարկում:
Փորձարկվել են փոքր եւ միջին հեռահարության Gökdoğan եւ Bozdoğan հեռահար հրթիռներ: Այդ հրթիռներն ստեղծվել են Թուրքիայի գիտա-տեխնիկական հետազոտությունների խորհրդի եւ ռազմական արդյունաբերություն գիտահետազոտական ինստիտուտի մասնագետների ջանքերով: Հրթիռներն առաջին ներկայացվել են անցյալ տարի Ստամբուլում տեղի ունեցած ռազմական արդյունաբերության արտադրանքի միջազգային ցուցահանդեսում: Նախատեսվում է, որ ընթացիկ տարեվերջին տեղի կունենա բալիստիկ հրթիռների մարտական փորձարկումը ցամաքային բազավորման արձակման կայանից: Ամբողջական նախագծի ավարտը եւ հչթիռների սերիական արտադրության սկիզբը նախատեսվում է 2020թ.-ին:
Հրթիռները կարող են օգտագործվել նաեւ օդուժի կողմից: Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունի փոխադարձ ռազմական օգնության պայմանագիր: Թուրքիան Ադրբեջանի սառազինությունների մատակարարներից մեկն է: Մասնավորապես, վերջին տարիներին Ադրբեջանը Թուրքիայից ձեռք է բերել համազարկային կրակի ռեակտիվ Qesirge կայանքներ, որոնց հեռահարությունը 60-70կմ, է: Այդ կայանքները հիմնականում տեղաբաշխված են Նախիջեւանում: Եթե Թուրքիայում բալիստիկ հրթիռների փորձարկումներն ավարտվեն հաջողությամբ, ապա 2020թ.-ին դրանք կհայտնվեն թուրքական բանակի զինանոցում:
Կա՞ն պայմանավորվածություններ, որ Թուրքիան բալիստիկ հրթիռներ է մատակարարելու Ադրբեջանին: Նկատի ունենալով Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ամենասերտ ինտեգրացիան բոլոր, ադ թվում եւ՝ ռազմական բնագավառում, մեծ է հավանականությունը, որ թուրքական արտադրության բալիստիկ հրթիռներ կհայտնվեն նաեւ Ադրբեջանում: Ի դեպ, Ադրբեջանի պաշտպանության նախարարը գտնվում է Թուրքիայում, որտեղ ծրագրվում է եռակողմ՝ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան հանդիպում պաշտպանության նախարարների մակարդակով: Վրաստանի պաշտպանության նախարարը մարտի սկզբին այցելել էր Բաքու: