Նազենի Հովհաննիսյանն ակնարկել է միայնակ լինելու մասին։ Դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել իր Instagram-ում, որում նստած է իր մեքենայում.
«Իմ մեքենան զգեստապահարանս է, իսկ տեսախցիկը՝ «ամուսինս». օրս սկսվում և ավարտվում է նրանով ))) Ձեր պահարանի կամ մեքենայի մասին ի՞նչ կասեք»,- իր 250 հազար բաժանորդներին է հարցրել Նազենին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ 35-ամյա հաղորդավարուհին իր հետևորդների հետ կիսվել էր ջերմ լուսանկարով և հորդորել էր նրանց ժպտալ՝ անկախ նրանից, որ դրանք կնճիռներ են առաջացնում:
Տեղադրված լուսանկարին կից Նազենի Հովհաննիսյանը գրել էր. «Ոչինչ, որ ընդգծվում են կնճիռներդ, դու՝ ԺՊՏԱ»: