«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ռուսաստանը պետք է վերանայի սպառազինության տրամադրման շուրջ բոլոր առկա փաստաթղթերը, որպեսզի դրանք վտանգ չսպառնան: Հետագայում մենք այլեւս չենք ստորագրելու այնպիսի պայմանագրեր, որոնք կարող են վնաս հասցնել, ինչու չէ, նաեւ Ռուսաստանին: Իսկ այժմ այդ զենքերը մատակարարվում են նախկինում եղած փաստաթղթերի հիման վրա պարզապես»,- «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում երեկ հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հարցերով կոմիտեի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին:
Նա նաեւ հավելել է, թե ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ սպառազինությունների մատակարարման մասին պայմանագրերը երկարաժամկետ էին եւ ստորագրված են եղել մինչ 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները: «Այդ պատճառով էլ մենք շարունակում ենք կատարել մեր պայմանավորվածությունները դեռ այդ դեպքերից առաջ ստորագրված պայմանագրերի հիման վրա»:
Հատկանշական է փաստը, որ Հայաստանում Վոդոլացկին ու մյուս խորհրդարանականները պնդում են, թե Ադրբեջանին զենք չեն վաճառի, մինչդեռ ՌԴ գործադիրի ներկայացուցիչները` փոխվարչապետների գլխավորությամբ, բազմիցս ասել են, որ դա ընդամենը իրենց բիզնեսն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում