Երեւանում Ռուաստանի դեսպանատան մոտ այսօր՝ մարտի 27-ի առավոտից բազմաթիվ քաղաքացիներ են այցելում եւ ծաղիկներ ու խաղալիքներ դնում՝ ի հիշատակ Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգության զոհերի:

«Կեմերովո, մենք քո հետ ենք»,-գրված է ծաղիկների ու խաղալիքների մոտ դրված պաստառի վրա:

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ մարտի 25-ին Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում հրդեհ էր բռնկվել: Զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա: Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել երեք հոդվածի հիման վրա: Մի քանի մարդ ձերբակալվել է: Գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարել է, որ առեւտրի կենտրոնում հրդեհի ամենահավանական պատճառը էլեկտրալարերի կարճ միացումն է: