Ես իհարկե գիտեմ, որ Ֆեյսբուքում քննադատական քոմենթ գրողները «մեծ» մասամբ աշխարհի «ամենաադեկվատ» ու «տեղեկացված» մարդիկ են ու դրա համար սա գրում եմ չտեղեկացվածների համար:
Ստենդ ափ ժանրը մենք չենք հորինել, ռուսներն էլ չեն հորինել, նույնիսկ անգլիացիները չեն հորինել: Այն ձևավորվել է նախորդ դարի 40-ական թվականներին ԱՄՆ-ում ու մեծ տարածում գտել արդեն 70-ական թվականներին աշխարհով մեկ:


Երեկոյան շոուները մենք չենք հորինել, Ուրգանտն ու շատ տարիներ առաջ Իգոր Ուգոլնիկովն էլ չեն հորինել, ու նույնիսկ անգլիացիներն էլ չեն հորինել: Աշխարհի ամենահին երեկոյան շոուն ստեզծվել է 1954 թ. ԱՄՆ-ի NBC հեռուստաալիքում և հեռարձակվում է մինչ օրս՝ 60 տարվա ընթացքում փոխելով մոտ 7 հաղորդավար: 80-ականներին ԱՄՆ-ի ու Եվրոպայի արդեն գրեթե բոլոր հեռուստաալիքները հեռարձակում էին իրենց երեկոյան շոուները: Դա լուրերի թողարկումների պես մի բան է դարձել, բոլոր ալիքներն էլ ունեն:


Հայաստանում տարբեր տարիների երեկոյան շոուներ վարել են Ռոբերտ Մավիսակալյանը, Հակոբ Ռուբինյանը, Գրիշա Աղախանյանը, Մարկ Սաղաթելյանը, Արթուր Հակոբյանը, Հովհաննես Ազոյանը, Արտյոմ Մարկոսյանը և Արմեն Վարդանյանը, Արա Կազարյանը և այլք:


Հիմա եթե դուք էս պահին տեսնում եք հայկական 2 հեռուստաալիքում նման ժանրի ծրագիր ու բանավիճում, թե ո՞վ է հորինել, ապա դա անիմաստ զբաղմունք է: Կարդացեք վերևի պարբերությունները, թուլացեք ու փորձեք հաճույք ստանալ բոլոր ծրագրերից:
Ի վերջո, առողջ մրցակցությունը զարգացման միակ շարժիչ ուժն է:

Հ.Գ. կամ P.S. Ի դեպ՝ շաբաթ երեկոյան Հայաստանի մոտ 54%-ը դիտել է «Երեկոյան Ազոյան» ու «Ստենդ ափ» ծրագրերը, որոնք վարկանիշային լավագույն տասնյակի առաջատարներն են: Լավ եղեք ու ավելի ճիշտ կլինի աշխատեք, ոչ թե ստեղնաշարը քրքրեք:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.mkhitaryan/posts/1878010642273592?pnref=story.unseen-section