Բոլորն էլ շատ են սիրում բանան, որը նաև կապիկների սիրելի միրգն է։ Բայց դուք նույնիսկ չեք էլ կարող պատկերացնել, որ այսքան ժամանակ այն սխալ եք օգտագործել։ Ձեզ համար նույնպես զարմանալի կլինի այն, թե ինչպես պետք է այն օգտագործել։
Մարդիկ, ովքեր հեռու են դիետաներից, գիտեն, թե ինչ օգտակար վիտամիններ ունի այս միրգը։ Սպորտսմեններն առանց այս մրգի ապրել չեն կարող։ Բանան ավելացնում են կաթնային կոկտեյլների մեջ, որպեսզի ավելի արագ մկանային զանգված հավաքեն։ Ավելին՝ այն շատ օգտակար է օրգանիզմի համար։
Ինչ վերաբերում է բանանի ճիշտ օգտագործմանը, բացարձակ կարևոր չէ, թե որ կողմից եք այն սկսում մաքրել։
Բանանի դեղին կեղևը կոչվում է ֆլոեմամ։ Այն կարևոր դեր ունի։ Դրա շնորհիվ բանանը քաղցրություն է ստանում և արագ է աճում։
Այդ իսկ պատճառով էլ կեղևում ավելի շատ են օգտակար բաները, քան հենց բանանում։ Այն դեն գցելով՝ զրկում եք ձեզ վիտամին А և В6-ից։
Կեղևն օգնում է, որ հասկանաք, թե որքան հասուն է միրգը։ Եթե այն կանաչ գույն ունի, ուրեմն՝ այն դեռ չի հասունացել և ուտել պետք չէ։
Եթե գտնվում եք ինչ-որ վայրում, որը պաշտոնական բնույթ է կրում, երբեք այն չուտեք, ինչպես կապիկը։
Պաշտոնական միջավայրում դրանից պետք է օգտվել պատառաքաղով կամ էլ դրա համար հատուկ նախատեսված փայտիկով։