Մյունխենի «Բավարիայի» եւ Դորտմունդի «Բորուսիայի» միջեւ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 28-րդ տուրի խաղից առաջ Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է այդ դիմակայությունում գրանցված 5 ամենազվարճալի դրվագները։
Հնգյակում տեղ է գտել նաեւ «Բորուսիայի» նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ դրվագը, որում գերմանացի դարպասապահ Ռոման Վայդենֆելերը գնդակով պատահմամբ հարվածել էր Հայաստանի հավաքականի ավագի գլխին։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Բորուսիայում» խաղացել է 2013-2016-ը, իսկ 2018 թվականից հանդես է գալիս Լոնդոնի «Արսենալում»։