Խոյ. Եթե ինչ որ բան այսօր մասնագիտական գործունեության ոլորտում ձեզ մոտ չի ստացվում, ապա ամենահարմար ժամանակն է գլոբալ փոփոխություններ սկսելը: Սակայն ամեն դեպքում մինչ վերջնական որոշում կայացնելն ու կոնկրետ գործողությունների դիմելը, ամեն բան լավ ծանրութեթեւ արեք:
Ցուլ. Դուք ձեզ այսօր կզգաք մի տեսակ կոտրված եւ չեք ուզենա աշխատել առհասարակ: Օրը հարմար է նոր գործեր սկսելու համար: Կարող եք նաեւ գործնական հեռախոսազրույցներ ունենալ: Անձնական պլանում ամեն բան ընթանում է իր բնականոն հունով:
Երկվորյակ. Բարեհաջող ժամանակ է նոր մասնագիտական ձեռքբերումների համար: Եթե ցանկանում եք նոր մասնագիտություն կամ արդեն տիրապետած մասնագիտության նոր հմտություններ յուրացնել, ապա դրա ճիշտ ժամանակն է: Հարմար օր է նաեւ ինքնակրթության համար:
Խեցգետին. Կարեւոր եւ նվիրական մտքերով այսօր մի կիսվեք ոչ մեկիհետ, քանի որ հնարավոր է մարդիկ դրանք հետո ձեր դեմ օգտագործեն: Հարաբերություններ պարզելու համար այնքան էլ հարմար ժամանակ չէ: Զբաղվեք ընթացիկ գործերով, իսկ կարեւորները հետաձգեք:
Առյուծ. Հետաքրքիր փուլ եք մտել: Հատկապես զարգացումները ինտրիգային կլինեն սիրային պլանում: Կա նոր ծանոթությունների եւ սիրային արկածների հնարավորություն: Պետք չէ թուլանալ կամ որ ավելի վատ է` ծուլանալ: Հարմար ժամանակ է նաեւ առողջությանը հետեւելու համար:
Կույս. Այսօր առավելագույնս զգուշավորություն ցուցաբերեք բոլոր հարցերում: Ֆիզիկական վնասվածքներ ստանալու հավանականությունը շատ մեծ է: Անձնական կյանքում փոփոխություններ չկան: Այսօր հակված եք ամեն բան չափազանցնելու, ինչը կարող է բերել բախումների:
Կշեռք. Կարող եք համարձակորեն պլանավորել այսօրվա համար բանակցություններ եւ հանդիպումներ: Շրջապատված եք սիրելիի եւ ընտանիքի աջակցությամբ ու ջերմությամբ, ինչը հավելյալ ուժ է տալիս ձեզ: Հնարավոր է ճակատագրական ծանոթություն, որը կարող է վերաճել սիրո:
Կարիճ. Օրը լիովին հարմար է ստեղծագործական մոտեցում պահանջող գործերի համար: Այսօր աշխատեք որքան հնարավոր է շատ ժամանակ հատկացնել սիրելի անձնավորությանը: Կարող եք նաեւ ոչ մեծագումար գնումներ կատարել: Երեկոյան խորհուրդ է տրվում դուրս գալ մաքուր օդին զբոսանքի:
Աղեղնավոր. Բարեհաջող օր է շփումների, բանակցությունների եւ կարեւոր փաստաթղթերի ստորագրման համար: Կարող եք նույնիսկ վիճելի հարցեր կարգավորել, լուծել ֆինանսական հարցեր: Ռիսկային գործարքներից խուսափել եւ զերծ մնալ քիչ ծանոթ մարդկանց հետ գործ բռնելուց:
Այծեղջյուր. Անձնական հարաբերությունների առումով օրը պարզապես հրաշալի է: Գործնական առումով օրը որեւէ առանձնահատկությամբ աչքի չի ընկնում: Եթե ինչոր կիսատ մնացած գործեր կան, ապա կարող եք այսօր վերջացնել:
Ջրհոս. Այսօր հատկապես մտահոգիչ կլինեն ձեզ համար աշխատանքային հարցերը, թեեւ իրականում դրա կարիքը ամենեւին չկա էլ: Զգում եք, որ կարիք ունեք հարազատ մարդկանց էմոցիոնալ աջակցության: Այսօր խորհուրդ է տրվում զերծ մնալ քննադատություններից:
Ձկներ. Բավարար ուժ եւ եռանդ ունեք ընթացիկ գործերը կարգավորելու համար: Զբաղվեք այն ամենով, ինչն իրոք հետաքրքիր է ձեզ համար: Հարմար ժամանակ է սպորտով զբաղվելու եւ ֆիզիկական վիճակը բարելավելու համար: