Կրասնոյարսկի «Ենիսեյի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը երկարատեւ ընդմիջումից հետո վերադարձավ խաղադաշտ։
Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 30-րդ տուրում առաջատար «Ենիսեյը» 0։2 հաշվով տնային պարտություն կրեց Կրասնոդարի «Կուբանից», իսկ Սարկիսովը փոխարինման դուրս եկավ 61-րդ րոպեին, երբ հաշիվը 0։1 էր։
31-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտից բացակայում էր 2017թ. սեպտեմբերի 10-ից, երբ ծնկահոդի վնասվածք էր ստացել «Լուչ-Էներգիայի» դեմ Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 13-րդ տուրի խաղում, իսկ սեպտեմբերի 21-ին վիրահատվել էր:
Ռուսաստանցի 29-ամյա հարձակվող Արթուր Մալոյանը «Ենիսեյի» կազմում փոխարինման դուրս եկավ 78-րդ րոպեին։ Կրասնոյարսկի թիմն առաջին տնային պարտությունը կրեց այս մրցաշրջանում, բայց 65 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ մեկ միավոր գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Օրենբուրգին»։