Խոյ. Այսօր ձեր առաջ կբացվեն անձնական եւ գործնական նոր հեռանկարներ: Դուք հնարավորություն կունենաք բարձրանալու կարիերայի աստիճաններով: Կստանաք հետաքրքիր առաջարկներ: Այսօր դուք հիմնականում առաջնորդվում եք ենթագիտակցությամբ, որը հուսախաբ չի անում: Անձնական հարաբերություններում լուրջ փոփոխություններ են սպասվում, հնարավոր է նոր սիրավեպի սկիզբ:
Ցուլ. Այսօր դուք ուզում եք ստանալ ամեն ինչ և միանգամից, սակայն այդպես չի լինում սովորաբար: Բարդ ընտրությունների առաջ եք ստիպված լինելու կանգնել: Հնարավոր են կոնֆլիկտներ ղեկավարության, ազդեցիկ մարդկանց, տարեց ազգականների հետ: Դուք ըմբոստանում եք ստեղծված իրավիճակի դեմ, բայց սիրելի մարդը ձեզ ամեն ինչում կսատարի:
Երկվորյակներ. Օրը հարմար է աշխարհիկ միջոցառումներ այցելելու, հրապարակային ելույթներ ունենալու, ինչպես նաև նոր ծանոթությունների համար: Դուք հեշտությամբ եք շահում ձեր հանդեպ համակրանքը, շատ հարմարավետ եք զգում ուշադրության կենտրոնում գտնվելու փաստից:
Խեցգետին. Օրվա ընթացքում հնարավոր են հանդիպումներ ազդեցիկ մարդկանց հետ, ովքեր կարող են էական դեր խաղալ ձեր հետագա կարիերայի վրա: Անձնական հարաբերություններում որոշիչ կլինի ձեր անկեղծությունն ու անմիջականությունը:
Առյուծ. Օրը բավական լարված ու հոգնեցուցիչ կլինի, այնպես որ ձգտեք ժամանակ առ ժամանակ ընդմիջումներ անել: Այսօր ցանկալի է ֆիզիկապես ծանրաբեռնված լինել, հատկապես օգտակար կլինի լողը: Նոր ծանոթությունները քիչ հավանական են:
Կույս. Դրական միտումների ազդեցությունն օրվա ընթացքում կաճի, ինչը անպայման կանդրադառնա ձեր տրամադրության և գործողությունների արդյունավետության վրա: Օրը հարմար է նոր հարաբերություններ սկսելու համար, ընտանիք կազմած խոյերի համար ավելի հաճելի կլինեն երեխաների հետ զբոսանքները: Հավատացեք ձեր ուժերին, և շրջապատի մարդիկ կհետևեն ձեր օրինակին:
Կշեռք. Բավական հարմար օր է ինտելեկտուալ զբաղմունքի համար, կարելի է լուրջ գրականություն կամ գիտական հետազոտություններ ընթերցել, օտար լեզու սովորել: Երաժշտական գործիքներ նվագելու և թատրոն գնալու ցանկություն կառաջանա: Լավ կանցնեն ժամադրություններն ու ռոմանտիկ զբոսանքները, սիրելի մարդը ձեզ հասկանում է կես խոսքից և դժվարությունների դեպքում սիրով օգնության ձեռք մեկնում:
Կարիճ. Օրը կապված է նոր ռոմանտիկ հրապուրանքի հետ: Այսօր կարելի է նաեւ գնումներ անել, այդ թվում՝ խոշոր: Սովորականից ավելի օգտական կլինի սպորտով և ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Օրվա երկրորդ կեսին ցանկալի չէ ուղևորությունների մեկնել, ավելի լավ է մնալ տանը և ընտանիքի անդամների հետ շփվել:
Աղեղնավոր.Այսօր ձեզ շատ հետաքրքիր բաներ են սպասում: Կարիք չի լինի արկածներ փնտրել, դրանք իրենք ձեզ կգտնեն: Բարեբախտաբար, դուք ժամանակին և ճիշտ եք արձագանքում այն ամենին, ինչ տեղի է ունենում ձեր շուրջ, սխալներ և վրիպումներ թույլ չեք տալիս: Առիթ կունենաք հպարտանալ ձեր մասնագիտական հաջողություններով: Մտերիմների հետ տարաձայնությունները հաճախ են ծագում, սակայն դրանք լուրջ բնույթ չեն կրի:
Այծեղջյուր. Բարենպաստ օր է աշխատանքային առումով, հնարավոր են արտառոց հաջողություններ մասնագիտական ոլորտում: Այսօր կնքված բոլոր գործարքները հաջող կստացվեն: Միշտ չէ, ոչ գործ կունենաք հաճելի մարդկանց հետ, սակայն ցանկացած դեպքում համագործակցությունը բեղմնավոր ու արդյունավետ կլինի: Դուք եռանդուն եք և անդրդվելի, և ոչ մի խորընդոտ ձեզ չի կանգնեցնում:
Ջրհոս. Հնարավոր է հաջողություն աշխատանքում, որտեղ իրենց դերը կխաղան նախկինում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները: Կարելի է ձեռնամուխ լինել մեծ համբերություն և կենտրոնացում պահանջող բարդ ու մասշտաբային գործերի, յուրացնել նոր գործիքներ և ծրագրեր: Հատկապես մեծ կլինեն նշանի այն ներկայացուցիչների հաջողությունները, ովքեր ներգրավված են բժշկության, մանկավարժության և իրավաբանության ոլորտներում:
Ձկներ. Այսօր ձեր մտերիմների մոտ կառաջանան խնդիրներ, որոնք դժվար թե լուծվեն առանց ձեր միջամտության: Ստիպված կլինեք բուռն գործունեություն ծավալել, չնայած որ կնախընտրեիք ժամանակն անցկացնել տոնական մթնոլորտում: Կենտրոնացեք այս պահին տեղի ունեցողի վրա, մի տվեք հեռավոր ապագային վերաբերող խոստումներ: