Փորձանքը եկավ այնտեղից, որտեղից այն չէինք սպասում ))) Բուզովիզմի վիրուսը Հայաստան էլ է հասել ))) Օլգա Բուզովան մրցույթ է հայտարարել իր «Она не боится» երգի լավագույն քավերի համար ու ընտրել երեք հաղթողների։
Երեքն էլ զբաղեցրել են առաջին տեղը, ինչի մասին Բուզովան հայտնել է իր Instagram-ում։ Երեք հաղթողներից մեկը Միլյա Օհանեսյանն է Երևանից։
«Ինչպես և խոստացել էի քեզ @bizova86՝ «Она не боится» երգի քավերը պատրաստ է։ Ես պարզապես խելագարվում եմ այս երգի համար։ Ահա իմ տարբերակը։
Այսօրվանից ես արդեն ոչնչից չեմ վախենում։ Շնորհակալություն այն ոգու համար, որը դու ինձ փոխանցել ես հանդիպման ժամանակ, իմ սիրելի @bizova86»,- մակագրել է կատարումը աղջիկը։