Շատ շուտով Լիսաբոնում մեկնարկելու է «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթը։ Հայաստանը, ինչպես հայտնի է, ներկայացնելու է Սևակ Խանաղյանը, որն առաջինն է ելույթ ունենալու մայիսի 8-ին ծրագրված կիսաեզրափակիչում։ Իսկ մինչ այդ, մեր կատարողին աջակցում են մեր հայազգի աստղերը, այդ թվում՝ պարուհի VARDA-ն։
Պարուհին իր Instagram-ում հրապարակել է տեսանյութ, որտեղ պարում է Սեըակի երգերից մեկի ներքո։
«Իմ պարի բաղադրիչներն են լավ երգն ու հանդիսատեսը ․․․ Գիտեմ, որ կհարցնեք, դրա համար էլ ասում եմ, որ սա «Не молчи» երգն է իմ ընկերոջ՝ Սեւակ Խանաղյանի կատարմամբ, նա այս տարի ներկայացնելու է Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթում։ Իսկ դա նշանակում է, որ երբ գա ժամանակը՝ ձեզ խնդրելու եմ աջակցել նրան»,- մակագրել է տեսանյութը VARDA-ն։