Google ամերիկյան ընկերությունը արգելափակել է Ռուսաստանի ԱԳՆ-ի էջը YouTube տեսատիրույթում, հայտնում է Gazeta.ru-ն:
Ըստ կառույցի՝ հնարավոր է պատճառը տեխնիկական խափանումն է: Ալիքի վերականգնման համար Google-ին են դիմել նաև ՌԴ-ի Առաջին ալիքը և ВГТРК-ն: Այնուհետև հայտնել են, որ Google-ի փոխանցմամբ ալիքը շուտով կգործի իր սովորական ռիթմով:
Այսօր Ռուսաստանը և ԱՄՆ-ն միմյանց մամուլի միջոցով հակադարձում էին այն հարցում՝ արդյոք Սիրիայում քիմիական զենք կիրառվել է, թե ոչ: