Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը քարոզարշավի շրջանակներում այցելել է Շիրակի մարզ: Նախագահը համոզված է, որ Շիրակի մարզում ինքը ընտրողների մեծ մասի վստահության քվեին է արժանանալու.
«Ես միշտ Շիրակի մարզում սատարում եմ ունեցել, հիմա էլ վստահ եմ, որ ունենալու եմ»,-իր խոսքում նշել է ՀՀ նախագահը: ԳԱԼԱ-ի թղթակցի այն հարցին, թե ինչպես է նախագահը Շիրակի մարզում գնահատում իր շանսերը, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Շանսը ո՞րն է, իմ շանսը` հարյուրից իննսուն խփեմ, ութանասուն, յոթանասուն, դե վաթսուն, էդ ա, ինչքան ուզես, էդքան խփենք»:
Ստորև ներկայացնում ենք ԳԱԼԱ-ի տեսանյութը.