Yelaket.am-ի զրուցակիցն է դերասան, երգիչ Դավիթ Սեխպեյանը, ում հետ զրուցեցինք նոր ներկայացման,Ամերիկայում տևական ժամանակ բնակվելու,երազանքի դերի և ներկայիս կյանքի մասին:
1.Տևական ժամանակ բնակվում եք Ամերիկայում, ի՞նչը Ձեզ հիասաթափեցրեց:
Թող պաթետիկ չհնչի,առհասարակ աշխատում եմ չհիասթափվեմ:Ապրելով այստեղ սկսեցի ավելի շատ գնահատել հայերի տեսակը, բնավորությունը, իրար հարգելը, անհրաժեշտ պահին միավորված լինելը:Հիասթափության մասին խոսք լինել չի կարող:
2.Ինչո՞վ եք այժմ զբաղվում:
Աշխատում եմ որպես ռեժիսոր, դերասան, հանդիսավար և երգիչ:
3.Կա՞ թատերական ներկայացում, որում ընդգրկված եք:Մանրամասնեք, խնդրում եմ:
Ներկայումս պատրաստվում ենք մի ներկայացման,որը կոչվում է «Փախիր կնոջիցդ»: Ռեժիսոր և գլխավոր դերակատար Դավիթ Թադևոսյան: Մեծ բավականություն եմ ստանում աշխատելով Արամի հետ Մխիթարյան, Զոհրապ Բեկ-Գասպարենցի, Աիդա Թորոսյանի,Աստղիկ Խաչատրյանի: Ներկայացումը մի ռոմանտիկ տաքսիստի մասին է, ով սիրում է երկու կնոջ և ամուսնացած է այդ երկուսի հետ:
4.Ձեր երազանքի դերը:
Գիտեք,երևի երազում եմ,որ ամեն մարդ իր գործով զբաղվի,որպեսզի դերասանները կարողանան կերտել իրենց երազանքի դերերը:
5.Ամերիկան հնարավորությունների՞ երկիր է:
Երբեք չեմ ուզում որևէ երկիր, պետություն, քաղաք, տարածք, թերակղզի կամ կղզի համեմատել Հայաստանի հետ,ուղղակի մաշստաբների տարբերություն կա:
6.Ինչպես կվերնագրեիք Ձեր ներկայիս կյանքը:
«Ճամփորդություն»…
Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը: Նյութի աղբյուրը` http://yelaket.am/?p=35921&l=am