Կառավարության այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստի օրակարգում է աշխատանքային օրը տեղափոխելու մասին որոշման նախագիծը:
Ըստ այդմ, ապրիլի 30-ի աշխատանքային օրը կտեղափոխվի մայիսի 5-ը` շաբաթ օրը:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Կառավարության նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ապրիլի 30-ի աշխատանքային օրը տեղափոխելը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մայիսի 1-ի տոնական օրից առաջ ունենալ հանգստյան օրեր:
«Սույն ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից»,- ասված է հիմնավորման մեջ:
Ստացվում է, որ ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 1-ը (4 օր) կլինեն ոչ աշխատանքային օրեր: