Ռուսական ռազմանավերը հեռացել են սիրիական Տարտուսում մշտական տեղակայման վայրից, պարզվել է արբանյակային լուսանկարներով, որոնք համացանցում է հրապարակել ImageSat International (iSi) ընկերությունը: Քաղաքում տեղակայված էր Սիրիայում Ռուսաստանի ՌԾՈՒ նյութատեխնիկական մատակարարման 720-րդ կետը, փոխանցում է Gazeta.ru-ն:
Հրապարակված 2 լուսանկարներից մեկում 9 նավ է՝ պարզաբանող գրառումներով եւ 2 սուզանավ: Երկրորդ լուսանկարը թվագրված է ապրիլի 11-ով, որում պատկերված է միայն մեկ սուզանավ:
Լուսանկարների մեկնաբանություններում ենթադրություն կա, որ նավերը սպասվող հարվածների նախաշեմին Տարտուսից հեռացել են: Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից հրապարակման պահին մեկնաբանություններ չեն եղել: