Երեկ տեղի ունեցած «Հայ ազգային կոնգրես» կուսակցության (ՀԱԿԿ) հանրապետական խորհրդի նիստի ժամանակԼեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկել է կուսակցական անդամավճարը սահմանել 400 դրամ, սակայն կուսակցության անդամները կարողացել են հասնել 25 տոկոսանոց զեղչի, ինչի արդյունքում որոշվել է, որ ՀԱԿԿ յուրաքանչյուր անդամ ամսական պետք է վճարի 300 դրամ։

Այս մասին գրում է «168 ժամը» եւ հավելում. «Եթե նկատի ունենանք, որ ՀԱԿԿ-ն ունի 2 հազար անդամ, ապա ստացվում է ամսական 600 հազար դրամ։ Կուսակցության անդամներն ասում են, որ իրենց կուսակցությունը Եվրոպայի Լիբերալ-ռեֆորմիստական կուսակցության անդամ է, եւ այդ գումարը կբավականացնի միայն այդ կուսակցության անդամավճարը փակելու համար։

Չնայած այլ գումար կուսակցությանը պետք էլ չի լինի, քանի որ Տեր-Պետրոսյանն իր ելույթում հասկացրել է, որ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու համար հարկավոր է սպասել մինչեւ հաջորդ ընտրություններ։ Իսկ անգործության համար, ինչպես հայտնի է, առանձնապես մեծ փողեր պետք չեն»,- գրում է «168 ժամը»