Բեռնատարի վարորդները շարունակում են փակ պահել Երեւան-Գյումրի մայրուղու Ուջանի հատվածը։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է տեղից, որ կապի, տրանսպորտի եւ ՏՏ փոխնախարարն է այցելել եւ փորձում է բանակցություններ վարել բողոքող վարորդների հետ, սակայն, ինչպես վարորդներն են պնդում, փոխնախարարն էլ տեղյակ չէ խնդրից, քանի որ երկու շաբաթ է՝ ինչ նշանակվել է։ Բողոքողները հայտարարում են, թե չեն բացի ճանապարհը, մինչեւ չեղյալ չհայտարարեն բեռնատարները սահմանված չափից ավելի բարձելու դեպքում սահմանվող տուգանքները։ «Անմարդկային տուգանքներ են սահմանված 5,5 տոննայից ավելի բեռ բարձելու դեպքում»,- ասաց ակցիայի մասնակիցներից Բաղդասար Մխիթարյանը. «Այս մարդիկ մի երկու կոպեկ փող են աշխատում, տուն են պահում, բայց մինչեւ 500 հազար տուգանվում են, ինչ է, թե մի քանի քար ավելի են բարձում։ Եթե մեր հարցը չլուծվի, «վիլկեքով» կիջնենք Բաղրամյան ու այնտեղ փողոց կփակենք»։