Դասադուլ հայտարարած ուսանողների խումբը Երեւանի «Հյուսիսային» ավտոկայանում դիմավորել է քայլարշավով Երեւան հասնող Նիկոլ Փաշինյանին ու նրա աջակիցներին: Փողոցով անցնող մեքենաները ազդանշաններով իրենց աջակցությունն են հայտնում երիտասարդներին:
Նշենք, որ այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց հավաքվել էին մի խումբ ուսանողները, որոնք դասադուլ են սկսել։
Դասադուլին մասնակցող ուսանողներից մեկը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք միացել են «Իմ քայլը» նախաձեռնությանը եւ նպատակ ունեն ուսանողներին տեղեկացնել, որ այսօր` ապրիլի 13 ին, ժամը 18.30-ին Ազատության հրապարակում բողոքի հանրահավաք է տեղի ունենալու ընդդեմ Սերժ Սարգսյանի վերարտադրության:
Ուսանողները բարձրախոսով վանկարկել են «դասադուլ», «Քայլ արա, մերժիր Սերժին» եւ կոչ էին անում բոլոր ուսանողներին միանալ իրենց:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից քայլարշավ է սկսել Հայաստանի քաղաքներով, որը կավարտվի ապրիլի 13-ին Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներով: Նանք հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը, նաեւ պատգամավորների տները եւ թույլ չտալ, որ նրանք մասնակցել ԱԺ-ում վարչապետի ընտրությանը: