ԱԺ հատուկ նիստում Ելք խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին հարց ուղղեց կառավարական ամառանոցը նրանց հանձնելու որոշման մասին:
«Այս շենքի ներսում է այդ օրենքն ընդունվել, այդ օրենքից օգտվել են նախորդ երկու նախագահները: Եվ ես էլ եմ օգտվել այդ օրենքից, եթե օրենքով ինձ չի հասնում, կարող եմ հետ վերադարձնել: Բայց եթե հասնում է, կարծում եմ՝ ինձ պետք է շնորհավորեք, որովհետև ես էլ ունեցա սեփական տուն Երևանում»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նա նշեց, որ մինչև հիմա ազատ է Ազգային ժողովի նախագահի առաձնատունը, քանի որ Արա Բաբլոյանը չի ցանկացել գնալ այնտեղ:
Ազատ է նաև վարչապետի համար նախատեսված առանձնատունը: Նախագահի համար էլ կա առանձնատուն, բոլոր առանձնատները համարակալված են: «Այնպես որ, այստեղ ես որևէ խնդիր չեմ տեսնում, եթե տեսնեի, կփորձեի ինչ-որ կերպ խոչընդոտել այդ քայլը»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Ինձ պետք է շնորհավորեք, որովհետև ես էլ ունեցա սեփական տուն Երևանում. Սերժ Սարգսյան


