Dailymail.co.uk-ը պնդում է, որ անգլիական «Լիվերպուլը» ավարտում է Հենրիկ Մխիթարյանի տեղափոխության հարցով բանակցությունները Դոնեցկի «Շախտյորի» հետ: Թղթակից Սայմոն Ջոնսի տեղեկություններով գործարքի արժեքը 17 մլն ֆունտ սթեռլինգ է: Հատկապես Հայաստանի և Դանիայի հավաքականների հանդիպումից հետո անգլիական կողմը վերջնականապես համոզվել է, որ ճիշտ ընտրություն է կատարում՝ ձեռք բերելով հայ կիսապաշտպանին,-գրում է Փաստինֆոն:
Միաժամանակ, ավարտին է մոտենում 15 մլն ֆունտի դիմաց Էնդի Քերոլի տեղափոխությունը «Վեսթ Հեմ»: Ֆուտբոլիստը արդեն բուժզննում է անցնում Արևելյան Լոնդոնի այդ ակումբում: