ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության նիստը:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 20 հարց:
Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել Ազգային ժողովի նիստում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով և սկսել ձևավորել կառավարության նոր կազմը:
Արդեն իսկ հայտնի է, որ ՀՀ առաջին փոխվարչապետ է նշանակվել Կարեն Կարապետյանը, փոխվարչապետեր՝ Արմեն Գևորգյանն ու Վաչե Գաբրիելյանը:
Իրենց պաշտոններում վերանշանակվել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը և տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/930592.html


